fbpx
Իրավական

Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ-ում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակը մակագրել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

Նաիրի Հունանյանը վարչապետին նամակ էր գրել այս ամսվա սկզբին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Հունանյանը նամակում պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությանը՝ խոստանալով աջակցել կազմակերպիչների բացահայտմանը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ