fbpx
Գիտություն

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի պետական էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկուն՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ակադեմիկոսի ներդրումը՝ արևելագիտության, թանգարանային գործի, մանկավարժության ու հասարակական ոլորտներում:

«Հայաստանում իրավամբ հպարտ են նրանով, որ ականավոր գիտնականներ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի և Բորիս Պիոտրովսկու որդին, որը ծնվել է Երևանում, դարձել է հայտնի գիտնական, փայլուն մասնագետ և ղեկավարում է առաջատար թանգարաններից և աշխարհի մեծագույն ու հայտնի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Երախտապարտ ենք՝ հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և գեղարվեստական ժառանգության պահպանման և հանրայնացման գործում Ձեր ցուցաբերած ուշադրության համար»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ