Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:
Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
