Կարմիր խաչի նախագահը կհանդիպի Լավրովին․ անդրադարձ կլինի ԼՂ իրավիճակին

Ամենադիտվածներ

,
Չիլիում ավելի քան 1500 ցուցարար է ձերբակալվել․ զոհերի թիվը հասնում է 10-ի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մաթիաս Մաուրերը երկօրյա այցով Մոսկվայում է ու այսօր հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում կունենա Ուկրաինայում, Դոնեցկում և Լուգանսկում ապրողներին օգնություն ցուցաբերելու առումով, ինչպես նաև հումանիտար միջանցքների կազմակերպման ու անխափան աշխատանքի վերաբերյալ։

Նշվում է նաև, որ անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրադրությանը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ