fbpx
Իրավական

Նախարար Բաթոյանի տեղակալը հանդիպել է փորձագետների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանդիպել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող փորձագետների և քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Նպատակն էր քննարկել «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 1993 թվականից գործող օրենքի որոշակի դրույթներ այսօր կորցրել են արդիականությունը, և պետության կողմից ստանձնված պարտավորությունններն իրականացվում էին մասնակի:

«Օրենքի փոփոխության պատճառները, հիմնականում, մի քանիսն են՝ ստեղծել սոցիալական այնպիսի համակարգ, որտեղ ստանձնած պարտավորությունները հնարավորություն կունենան իրագործվելու, իսկ բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում պետությունն ունենա իր հստակ դիրքորոշումը», – հավելել է նախարարի առաջին տեղակալը:

Գեմաֆին Գասպարյանը մանրամասնել է նոր օրինագծի նպատակը, այն է՝ վերականգնել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսևորմամբ բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնումը, փոխհատուցել բռնադատման հետևանքով պատճառված վնասը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց հարցադրումներն ու մտահոգությունները, առաջարկել հստակեցումներ կատարել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց և նրանց իրավահաջորդների իրավունքների իրացման գործընթացում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել ներկայացված նախագծի վերաբերյալ սեղմ ժամկետում նախարարություն ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ, որոնք անհարժեշտության դեպքում կներառվեն փաստաթղթում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ