ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 2-ին, աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։
Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից Արարատի գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետևել հողհարթեցման աշխատանքներին։
Այնուհետև նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին և գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է նաև գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։