fbpx
Իրավական

Նախարար Զեյնալյանի տեղակալն այցելել է իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ:

Գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև  առաջիկայում լուծում պահանջող  մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը:

Փոխնախարար Վարդապետյանը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալով՝ լուծման հնարավոր ուղիներ փնտրելն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:

Հանդիպման ավարտին Գործակալության պետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբով կառանձնացնեն առաջարկներն ու խնդիրները և ամփոփ տեղեկանքով դրանք կներկայացնեն փոխնախարարին:

Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ