Հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ՝ Վան Ինն ու Սերգեյ Լավրովը, որի ընթացքում խոսել են նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակից։
Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Ինը զրույցի ընթացքում ասել է, որ «Թալիբանին» պետք է դրդել իրականացնել խաղաղ և բարեկամական արտաքին քաղաքականություն ու ապրել հարևանների հետ ներդաշնակ։
Չին նախարարը նշել է նաև՝ թալիբների կողմից չափավոր կրոնական քաղաքականություն վարելու ու բոլոր կուսակցությունների հետ աշխատելու անհրաժեշտությունը։

