Թուրքիայի փոխնախագահ Ֆաութ Օքթայը թուրքական հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Թուրքիա՝ մարտին կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով։
Այս հայտարարությանը անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նա Facebook-ի իր էջում գրել է, որ Փաշինյանի այց Թուրքիա ու մասնակցություն Անթալիայի համաժողովին՝ չի նախատեսվում։