fbpx
Արցախ

Նախընտրական հանցագործություն և ոստիկանության անգործություն Արցախում. Իոաննիսյան

Ioannisyan

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նախընտրական հանցագործություն և ոստիկանության անգործություն Արցախում

Մարտի 18-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետը՝ մի խումբ այլ անձանց հետ միասին քաղաքի մուտքը փակելու միջոցով խոչընդոտել էր «Արցախի հեղափոխական» կուսակցության թեկնածուների և կողմնակիցների նախընտրական քարոզչության իրականացումը:

Նշվածը փաստագրված է հրապարակված տեսանյութերով և Մարտունու քաղաքապետի ինքնախոստովանական հայտարարությամբ:

Առ այսօր Ոստիկանությունը չի հարուցել քրեական գործ և նյութերի նախապատրաստմամբ «պարզում է» հանցակազմի առկայությունը (թեև դա առերևույթ է):

Ընդ որում, ոստիկանությունը չձեռնարկեց միջոցներ Մարտունու քաղաքապետի կողմից փակված ճանապարհը բացելու ու կուսակցության քարոզչության իրավունքի իրացումը ապահովելու համար:

Ավելին, երբ միջադեպից հետո «Արցախի հեղափոխական» կուսակցության ներկայացուցիչները փակեցին ճանապարհը, վերջիններիցս 13 հոգու ոստիկանները վարչական ձերբակալման ենթարկեցին՝ այդ ընթացքում կոտրվել է խաղաղ ցուցարարներից մեկի երկու կողոսկր:

Ցուցարարի կողոսկրերը ջարդելու մասով ևս քրեական գործ հարուցված չէ, բայց նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Հույսս կորցնելով Արցախի ոստիկանության կողմից քրեական գործը հարուցելուց՝ այդ և երկու այլ հանցագործությունների մասով քիչ առաջ հաղորդում ներկայացրեցի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին:

Ակնկալում եմ, որ դատախազությունը ավելի բարձր քաղաքական կամք կցուցաբերի և անհապաղ քրեական գործ կհարուցի նախընտրական քարոզչության խոչընդոտման փաստի առթիվ:

Չքննարկելով «Արցախի Հեղափոխական» կուսակցության պահվածքը պետք է արձանագրենք, որ այս մոտեցումը պատվաբեր չէ Արցախի ոստիկանության համար և հակասում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին»:

https://www.facebook.com/danioanis/posts/10220543087784242

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ