Վաղը՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի Նալբանդյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ գործարկվելու է Նալբանդյանում առկա էլեկտրաշչակը։
Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
