Իտալիայի առաջնության 22-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Սամպդորիան» և «Նապոլին»։ Ջենովայում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 2:4 հաշվով՝ Ջենարո Գատուզոյի թիմի հաղթանակով:
«Նապոլի»-ի կազմում գոլեր հեղինակեցին Արկադիուս Միլիկը, Էլիֆ Էլմասը, Դիեգո Դեմմեն և Դրիս Մերտենսը: Տանտերերից գոլեր խփեցին Ֆաբիո Կվալյարելան և Մանոլո Գաբիադինին:
«Նապոլին» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: «Սամպդորիան» 20 միավորով 16-րդն է:
