fbpx
Էկո

NASA-ն ցույց է տվել Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

NASA-ն տեսանյութ է հրապարակել, որի նպատակով օգտագործվել են վերջին 16 տարիներին ICESat-2 արբանյակի օգնությամբ ստացված տվյալները:

Տեսանյութում ցույց է տրվում Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը:

Արբանյակը գրանցել է սառույցի հալոցք Անտարկտիդայի արևմտյան մասում` 2003-2019 թվականներին: Դա հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը 14 միլիմետրով։ Սակայն Անտարկտիդայի արևելյան մասում սառցաբեկորների թիվն աճել է։

Հայտնենք, որ ամեն տարի գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայում  հալչում է 118 գիգատոննա սառույց, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։

Այս մասին հայտնում է mk-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ