սառույց
Մեծ Բրիտանիան բախվում է ռեկորդային ձմեռային ցրտերին ու ձյան տեղումներին
Մեծ Բրիտանիան հունվարի սկզբին բախվում է ռեկորդային ցրտաշունչ եղանակի. օդի ջերմաստիճանը կտրուկ կիջնի, սպասվում են ձյան տեղումներ և սառույցի վտանգներ։ Հիմնական քաղաքներում կանխատեսվում են ճանապարհային դժվարություններ և առողջական ռիսկերի աճ՝ վերջին տասնամյակների ամենացուրտ օրերին:
Ռուսաստանում սառույցի հսկայական կտորն ընկել է 59-ամյա կնոջ գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Սարատով քաղաքում սառույցի հսկայական կտորը տանիքից պոկվել ու ընկել է անցորդ կնոջ գլխին։ Այս մասին հայտնում է НТВ-ն։ Նշվում է, որ տեսախցիկները ֆիքսել են հարվածելու պահը։ Ըստ աղբյուրի՝ 59-ամյա կնոջը հոսպիտալացրել են։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ https://www.youtube.com/watch?v=dvbQBij3Xy8
Նորվեգիայում հայտնաբերվել են աշխարհի ամենահին դահուկները
Նորվեգիայում հնագետներին հաջողվել է յուրահատուկ գտածոյի հեղինակ դառնալ․ նրանք հայտնաբերել են ավելի քան 1300 տարեկան դահուկներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ դահուկները գտնվել են սառույցի մեջ ու դրանք հաջողվել է հայտնաբերել, երբ սառույցը համապատասխան չափի հալչել է։ Ըստ աղբյուրի՝ դահուկներն ունեն 187 սանտիմետր երկարություն և 17 սանտիմետր լայնություն: Նշվում է նաև,…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Դեկտեմբերի…
NASA-ն ցույց է տվել Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
NASA-ն տեսանյութ է հրապարակել, որի նպատակով օգտագործվել են վերջին 16 տարիներին ICESat-2 արբանյակի օգնությամբ ստացված տվյալները: Տեսանյութում ցույց է տրվում Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը: Արբանյակը գրանցել է սառույցի հալոցք Անտարկտիդայի արևմտյան մասում` 2003-2019 թվականներին: Դա հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը 14 միլիմետրով։ Սակայն Անտարկտիդայի արևելյան մասում սառցաբեկորների թիվն աճել է։ Հայտնենք, որ ամեն տարի…
Գրենլանդիայում մեկ օրվա ընթացքում 10 մլրդ տոննայից ավել սառույց է հալվել
Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա ամռանը՝ հուլիսի վերջերին, Գրենլանդիայում Ցելսիուսի սանդղակով 22 աստիճան ռեկորդային բարձր տաքություն է արձանագրվել։ Բարձր ջերմության հետևանքով քայքայվում է սառույցի շերտը: Մեկ օրվա ընթացքում 12,5 միլիարդ տոննա սառույց է հալվել: Վավերագրող ռեժիսոր Կասպար Հարլոեևը կլիմայի փոփոխության խնդիրների մասին ֆիլմ է նկարահանում և օգոստոսի 1-ին նկարահանել է սառույցների ռեկորդային քանակի հալոցքը:
Առաջարկվում է Անտարկտիդան ծածկել արհեստական ձյունով
Անտարկտիդայի հալչող սառույցներն առաջարկել են ծածկել արհեստական ձյունով։ Այս մասին գրում է Naked-Science-ը: Պոտսդամի ինստիտուտի կլիմատոլոգ Անդերս Լեվերմանն ու նրա գործընկերները նշում են, որ արդեն այսօր արևմտյան-անտարկտիկական սառույցների հալչումը մեծ ներդրում ունի ծովի մակարդակի բարձրացման գործում: Գիտնականները պարզել են, որ նույնիսկ մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հարցով ամենախիստ ծրագրերի պահպանման դեպքում հալչումը չի դադարի: Իրավիճակը…
Մեքսիկական քաղաքը սառույցով է ծածկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեքսիկական Գվադալահարա քաղաքը ուժեղ կարկուտից հետո սառույցով է ծածկվել։ Այս մասին հայտնում է Economista պարբերականը: Պարբերականը նշում է, որ որոշ շրջաններում շերտի հաստությունը հասնում է մեկ և ավելի մետրի: Տեղական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից երևում է, որ սառույցը ծածկել է ճանապարհների մեծ մասը։ Քաղաքում դադարեցվել է երթևեկությունը, մի քանի ավտոմեքենա գրեթե ամբողջությամբ սառույցի տակ է: Շատ…
Մոտոմրցաշար՝ սառույցի վրա
Սովորաբար մոտոցիկլավարների համար մրցաշարերի սեզոնը մեկնարկում է գարնանը, սակայն ոչ այս մարզիկների համար: Ուֆայում անկացվել է սառույցի վրայով միջազգային մոտոմրցաշարը: Էքստրեմալ առաջնությանը մասնակցել են 9 երկիր ներկայացնող լավագույն մարզիկները: Այս տարի հաղթել է Ռուսաստանը ներկայացնող 34-ամյա Սերգեյ Մակարովը:
Մոսկվայում եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել
Փետրվարի 3-ին Մոսկվայում և Մոսկովյան շրջանում սպասվում է եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ մառախուղի և սառույցի պատճառով։ «Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը՝ «դեղին», եղանակը վտանգավոր է»,- rt.com-ի հաղորդմամբ, հայտնել են համապատասխան մարմինները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում և Մոսկվայի շրջանում փետրվարի 2-ին մառախուղի պատճառով սպասվում է եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ Փրկարարները նախազգուշացրել են Չելյաբինսկի մարզում փետրվարի…
Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց
Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA): Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով: Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:…











