NASA-ի տիեզերանավի արևային մարտկոցներից մեկն ամբողջությամբ չի բացվել տիեզերքում

Ամենադիտվածներ

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հոկտեմբերի 16-ին Լյուսի զոնդը բաց տարածություն է արձակել, սակայն հանկարծ տիեզերանավի հետ խնդիր է առաջացել։ Այս մասին ասվում է աշխատակազմի Twitter-ում։

1․5 տոննա կշռող տիեզերական սարքն ուսումնասիրելու էր Տրոյական աստղակերպերի երկու խոշոր խմբեր, որոնք, հնարավոր է, թույլ տան պատկերացում կազմել Արեգակնային համակարգի ձևավորման ու էվոլյուցիայի սկզբնական շրջանի մասին։

Սակայն գործարկումից 90 րոպե անց արևային մարտկոցներից մեկն ամբողջությամբ չի բացվել:

https://twitter.com/LucyMission/status/1449332038092402691

Ամենաթարմ