fbpx
Գիտություն

NASA-ն Orion 12 տիեզերանավերի պարտավորագիր Է տրամադրել Lockheed Martin-ին

NASA-ն Lockheed Martin ընկերությանը տրամադրել է 6-12 Orion տիեզերանավերի կառուցման պարտավորագիրն իրականացնելու իրավունքը: Դրանք նախատեսված են Artemis ծրագրի շրջանակում դեպի Լուսին արձակումների համար: Այս մասին իր Twitter-ի Էջում հայտնել Է NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը:

Նա այդ որոշումը համարել Է «ուղենիշ Artemis ծրագրի իրականացման գործում, որը նախատեսում Է մինչև 2024 թվականն առաջին կնոջ և հերթական տղամարդու իջեցումը Լուսնի վրա»:

«Այսօր մենք Lockheed Martin-ին տրամադրեցինք արտադրական գծի պարտավորագիր, որը կապահովի 12 առաքելություն»,- ասել է տնօրենը:

Ըստ NASA-ի հաղորդագրության՝ Lockheed Martin-ը պարտավորվել Է մատակարարել առնվազն վեց կամ առավելագույնը 12 տիեզերանավ մինչև 2030 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակամիջոցը: Պարտավորագիրը երեք Orion-ի արժեքը սահմանում Է 2,7 միլիարդ դոլար, իսկ ևս երկուսինը՝ 1,9 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ