EA2 խոշոր աստղակերպը Երկրի մոտով կացնի մինչև Լոսին ընկած տարածությունից պակաս հեռավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի կայքում զետեղված տվյալներից:
Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա մարտի 22-ին և կթռչի նրանից մոտավորապես 305 հազար կմ հեռավորության վրա: Դա գրեթե 80 հազար կիլոմետրով պակաս է, քան Երկրից մինչև Լուսին տարածությունը:
Աստղակերպի շարժման արագությունը վայրկյանում մոտավորապես կազմում է հինգ կիլոմետր, իսկ տրամագիծը 18-ից մինչև 40 մետր է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: