Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ Է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանն Իսրայելի վրա կիբեռգրոհներ Է իրականացնում ամենօրյա հիման վրա: Մենք հսկում ենք այդ գրոհները: Մենք տեսնում ենք այդ կիբեռգրոհները և ամեն անգամ դիմագրավում ենք դրանք»,- հայտարարել Է վարչապետը: Խորհրդաժողովում Նաթանյահուի ելույթի տեսագրությունը տարածել Է նրա մամուլի ծառայությունը:
«Իրանն սպառնալիք Է մեզ (Իսրայելի – ծանոթ. խմբ.) համար նաև շատ այլ ոլորտներում: Միայն վերջին 24 ժամում մենք նրանցից (Իրանից) լսել ենք մեզ ոչնչացնելու, մեր քաղաքներին հրթիռահարվածներ հասցնելու սպառնալիքներ: Մենք հիշում ենք այդ սպառնալիքները, բայց դրանք տպավորություն չեն գործում մեզ վրա, որովհետև մենք գիտենք, որ ուժեղ ենք ինչպես պաշտպանության, այնպես Էլ հարձակման հարցում»,- հավելել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: