ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Իրումա ռազմաբազա, որը գտնվում է Տոկիոյի հարեւան Սայտամա պրեֆեկտուրայում, որտեղ հանդես է եկել ելույթով։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է Reuters-ը։
Ստոլտենբերգը բացահայտել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի հնարավոր հաղթանակի վտանգը և այն անվանել ողբերգություն Կիևի համար և տհաճ ուղերձ համաշխարհային ավտորիտար առաջնորդներին։
«Ուղերձը կլինի այն, որ եթե նրանք ռազմական ուժ կիրառեն, կարող են հասնել իրենց նպատակներին», – պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է հատուկ գործողության սկզբից ի վեր ամենամեծ հարձակմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան բազմաթիվ զինվորների է մոբիլիզացրել, ինչպես նաև ակտիվորեն զենք ու զինամթերք է հավաքում։ Միաժամանակ, ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, լեյտենանտ-ադմիրալ Ռոբ Բաուերը վստահեցրել էր, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։

