Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի և Վրաստանի հայտերը մերժելը ճիշտ որոշում է եղել։
Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին։
Շոլցը նշել է, որ չկար նման հարց օրակարգում և չկա նաև հիմա։
Կանցլերի խոսքով՝ երկար բանացություններ են եղել այս առումով, բայց այժմ այդ հարցը չի քննարկվում։
Անդրադառնալով Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի՝ Եվրամիությանը միանալու հնարավորությանը, Շոլցն ասել է, որ դրանք այն հարցերը չեն, որոնք պետք է քննարկվել Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայից առաջ։
