fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն կստանձնի Ուկրաինային ԱՄՆ-ից զենքի մատակարարումների համակարգումը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մտադիր է ստանձնել Ուկրաինային ԱՄՆ-ից զենքի մատակարարումների համակարգումը, չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Ակնկալում եմ, որ նախարարները կհաստատեն ՆԱՏՕ-ի ծրագիրը՝ ղեկավարելու Ուկրաինայի անվտանգության աջակցության և ուսուցման համակարգումը», – ըստ Reuters-ի՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից առաջ հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ դա Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինայի համար փաթեթի առանցքային տարրն է՝ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններին զուգահեռ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ