ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: The Wall Street Journal- ին այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», – ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:
Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարևանությամբ:
Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի այս տարվա ամռանը: Պահեստում տեղ կգտնեն ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք և զենքեր: