fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն տոնում է իր 70-ամյակը

Հյուսիսատլանտյան դաշինքը տոնում է իր 70-ամյակը: Դաշինքի հիմքերը դրվել են Վաշինգտոնյան պայմանագրով, որը ստորագրվել է 1949թ. ապրիլի 4-ին: Հիմնադրման պահին ՆԱՏՕ-ն ուներ 12 անդամ, այժմ Դաշինքի մեջ մտնում է 29 երկիր:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատմության ամենաուժեղ և հաջողված դաշինքն է, քանի որ ժամանակի հետ կարողացել է փոխվել:

ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն:

Հետագայում կազմակերպությանը սկսեցին անդամակցել նաև Հունաստանը (1952), Թուրքիան (1952), Գերմանիան (1955), Իսպանիան (1982), Չեխիան (1999), Հունգարիան (1999), Լեհաստանը (1999), Բուլղարիան (2004), Էստոնիան (2004), Լատվիան (2004), Լիտվան (2004), Ռումինիան (2004), Սլովակիան (2004), Սլովենիան (2004), Ալբանիան (2009), Խորվաթիան (2009), Մոնտենեգրոն (2017):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ