fbpx
Հասարակություն

Նավալնին երախտագիտություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին, որոնք նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:

Նա երախտագիտություն է հայտնել օդաչուներին, որոնք արագ վայրէջք են կատարել՝ չնայած օդանավակայանի «ականազերծման» մասին հաղորդագրություններին:

«Օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը․․․ անմիջապես հստակ ասացին` «դա տոքսիկ թունավորում է» և ատրոպին ներարկեցին»,- գրել է Նավալնին:

Նրա խոսքով ՝ օդաչուներն ու առաջին բժիշկները նրան լրացուցիչ 15-20 ժամ կյանք են նվիրել։

«Եթե չլինեին այդ տղաները։ Շնորհակալություն ձեզ, անհայտ բարի ընկերներ. դուք լավ մարդիկ եք»,- շեշտել է Նավալնին։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ թունավորմանը մեղսակից են ռուսական իշխանությունները, սակայն Մոսկվային ոչ մի ապացույց չեն տրամադրում: Արևմտյան երկրները պատժամիջոցներով են սպառնում Ռուսաստանին։

https://www.instagram.com/p/CFjfdEHlqdY/?fbclid=IwAR3rRtpkTP9of9ku7EMllQVPDDBMNUfbfDsaFbbW7WxsxBWTP7QbSJIz_AU

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ