Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում արձագանքել է ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը:
«Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ երեկ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը վերացվեց ու դատարանը նրան դատապարտեց 3,5 տարվա իրական ազատազրկման։
Սակայն այս կալանավորման հանդեպ անտարբեր չեն աշխարհի մի շարք միջազգային կազմակերպություններ ու երկրներ։