fbpx
Աշխարհ

Նավալնին դատավարտվեց 30 օրվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը 30 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ շաբաթավերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ։

Ոստիկանությունը երեկ խուզարկություններ է իրականացրել նաև ընդդիմադիր այլ գործիչների՝ Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի ընտրություններում առաջադրված թեկնածուներ Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանովի և Ալեքսանդր Սոլովյովի տներում։

Գուդկովի կինը թվիթերյան իր էջում գրել է, որ մոտ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը։ Նրանք փնտրել են նյութեր, որոնք կապված են հուլիսի 27-ին նախատեսված ընդիմադիրների բողոքի ակցիայի հետ։

Քաղաքային դումայում առաջադրված ընդդիմադիր երկու այլ թեկնածուների՝ Յուլիա Գալյամինային և Լյուբով Սոբոլին չորեքշաբթի օրը Քնչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործի շրջանակում։

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գենադի Գուդկովը ևս հարցաքննության են հրավիրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ