fbpx
Աշխարհ

Նավալնիի վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունները նույնն են. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է:

Նա նշել է, որ Նավալնու մոտ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել են ներարկել Նավանուն հիվանդանոցում գտնվելու հենց առաջին ժամերին:

«Այսպիսով, դուք, հավանաբար, ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ բժշկական վերլուծությունը բացարձակապես համընկնում է և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների մոտ, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:

Հայտնենք, որ Գերմանիայում բժիշկները հաստատել են, որ Ալեքսեյ Նավալնին թունավորված է։ Նա այժմ շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ. Նավալնու կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ