Ինչպես հայտնում է calend.ru-ն, 2010 թվականից ի վեր, ամեն տարի, այս օրը նշվում է Նավաստու կամ Ծովայինի օրը (Day of the Seafarer)։
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած համաժողովի ժամանակ Ծովային միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի կազմում ընդգրկված ԻՄՕ-ի (IMO, International Maritime Organization) անդամ պետությունները ստորագրել են 19-րդ բանաձևը, ըստ որի` հունիսի 25-ը նշվում է որպես նավաստիների միջազգային տոն։
Բանաձևում հիշատակվում է նավաստիների անգնահատելի ներդրումը միջազգային առևտրի և համաշխարհային տնտեսության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը, ուստի անհրաժեշտություն է առաջանում առանձնահատուկ օր ստեղծել այս մասնագիտության կրողներին։
Նրանց թիվն ավելին է քան 1․5 միլիոնը, ովքեր անմնացորդ նվիրումով շաղկապված են ջրային աշխարհին։
Հեղինակ՝ Սյուզի Չատյան