fbpx
Աշխարհ

Նավթի գները նվազել են ԱՄՆ-ից և Վենեսուելայից ստացված լուրերի ֆոնին

Վենեսուելայի շուրջ լարվածության թուլացման և ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի քանակի աճի ֆոնի վրա նվազում են նավթի համաշխարհային գները: Այսպես, Լոնդոնի ICE Futures ֆոնդային բորսայում Brent Crude Oil նավթի գինն այսօր առավոտյան նվազել է 0.86- 60.73 դոլարով՝ մեկ բարելի դիմաց:

Իր հերթին, Նյու Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,80-ից մինչև 52,89 դոլարով՝ մեկ բարելի դիմաց:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Baker Hughes ընկերության զեկույցին, անցած շաբաթ ԱՄՆ-ում գործող նավթավերամշակող կայանների թիվն ավելացել է ևս 10 միավորով՝ հասնելով 862-ի: Տարեսկզբից սկսած՝ առաջին անգամ է ցուցանիշի աճ գրանցվել:

Մինչ այդ, վենեսուելական իշխանությունները չեղյալ են հայտարարել Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու իրենց որոշումը, ինչը որոշ չափով հանգստացրել է ներդրողներին: Հայտնի է, որ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամը նավթի գների վրա չափավոր ճնշում է գործադրել երկրից համաշխարհային շուկա վառելիքի մատակարարումների կրճատման պատճառով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ