Նավթի հանույթի կրճատման համաձայնագրի պայմանները կմնան անփոփոխ

oil

ՕՊԷՔ+-ի երկրները, որոնք դեկտեմբերի 5-6-ը հանդիպման կհավաքվեն Վիեննայում՝ քննարկելու 2020 թվականի մարտից հետո նավթի հանույթի մակարդակները, ամենայն հավանականությամբ, կպահպանեն հանույթի կրճատման համաձայնագրի գործող պայմանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օմանի նավթի և գազի նախարար Մուհամմեդ բեն Համադ ար Ռումհին:

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մենք պետք է պահպանենք այն նույն պայմանները, որոնք գործել են այս տարի»,-ասել է նա:

Նախարարի խոսքով՝ դեկտեմբերյան հանդիպման հստակ օրակարգ առայժմ չկա, քանի որ այն սովորաբար սկսում է ձևավորվել նիստից չորս շաբաթ առաջ:

ՕՊԷՔ+-ի (նավթ արտահանող 24 երկրներ, այդ թվում Ռուսաստանը) երկրները 2017 թվականից համաձայնեցված կառավարում են հանույթը:

Ամենաթարմ