fbpx
Մարզեր
01:00 13/11/2019

Վերակառուցվել է Մյասնիկյան համայնքի մշակույթի տան տանիքը

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մյասնիկյան համայնքում ավարտվել են մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 18 մլն 685.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 5 մլն 605.5 հազար դրամ է (30%), իսկ համայնքի մասնակցությունը` 13 մլն 079.5 հազար դրամ (70%):

Ծրագրի արդյունքում իրականացվել են մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքներ՝ շուրջ 30.3×26.2 մ չափով, և շենքն ապահովագրվել է քայքայումից: Հետագայում համայնքապետարանի կողմից կիրականցվեն նաև ընդհանուր վերանորոգման աշխատանքներ՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կկատարվի ներքին հարդարում:
Ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 3500 բնակիչ:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ