fbpx
Հասարակություն

Նախարարը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել և գործնական փուլ տեղափոխել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության․

«Ներկայումս Ղազախստանի մեր գործընկերների հետ հեռավար կարգով տեղեկատվության և փորձի փոխանակում է իրականացվում՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների ու զարգացումների վերաբերյալ։ Կարծում ենք՝ Տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում ամրագրված միջգերատեսչական հուշագրի ստորագրումը մեր համագործակցության ուղղությունները կդարձնի առավել կանոնակարգված և արդյունավետ»։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ժողովրդագրության, սոցիալական բնակապահովության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում իրականացվող ծրագրերի դերը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով իրականացնել փորձի փոխանակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ