ՀՀ նախգահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վրա աշխատող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ համաձայն է վարչապետի հետ՝ սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա։
Կարևորելով հանրային քննարկումները՝ Արմեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նախագահի ինստիտուտը ևս մասնակցելու է այդ բարեփոխումների մշակմանը։ Նախագահը հանդիպմանը նաև անդրադարձել է սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մասին՝ դժգոհելով, որ նախագահի գործառույթը գործող կարգավորումներով ձևական բնույթ ունի։ Բարձր դատարանի թեկնածուներին Հայաստանում առաջադրում են նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը։ Նախագահ Սարգսյանը կարծում է, որ այս երեք մարմինները ոչ թե պետք է թեկնածուներ առաջադրեն, այլ նշանակեն նրանց։
https://www.facebook.com/azatutyun/videos/2703207386668689/?v=2703207386668689