fbpx
Սպորտ

Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու.ՀՖՖ

Արթուր Ազարյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ, դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար:

«Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը:

ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որի թեկնածությունը առաջադրել է «Ուրարտուն» (նախկին «Բանանց»), Խորեն Հովհաննիսյանը(«Անի» ֆուտբոլային ակումբն է առաջադրել) և «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը (նրա թեկնածությունն առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան) պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են:

Ազարյանը հայտնեց, որ գործարար Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, որին առաջադրել էր «Փյունիկը», չի համապատասխանել ՀՖՖ պահանջներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ