fbpx
Գիտություն

Նախագահը հրամանագիր է ստորագրել Դավիթ Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ֆիզիկոս, աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, որում մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում 1938թ.: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Սեդրակյանի աշխատությունները վերաբերում են գրավիտացիայի, աստղային ֆիզիկայի բնագավառներին:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ