Մայիսի 29-ին խորհրդարանում հերթական նիստի ընթացքում նի հ«Լուսավոր Հայաստան» ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Նա նշեց՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները, ապա մասնավորեցրեց՝ խոսքը տեղաշարժման խնդիրներ ունեցող, երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:
«Անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել են համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից: Մյուս դեպքում ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակ ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, որ բանկերից հրաժարվում են գալ և ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը: