fbpx
Իրավական

Նախաքննական մարմինը՝ Անդրանիկ Հարությունյանի սպանության հետ նախկին ԵԿՄ-ականների կապի մասին

Նախաքննական մարմինն այս պահին տվյալներ չունի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ մասիվցի Անդիկի, սպանությունը ԵԿՄ նախկին երկու անդամի կողմից կազմակերպված լինելու մասին: Այս մասին հայտնել է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դիաննա Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թե՛ ԵԿՄ վարչության նախագահը, թե՛ վարչության անդամները որևէ տեղեկություն չունեն, թե ովքեր են նշված ԵԿՄ երկու նախկին անդամները. «ԵԿՄ-ի արտահերթ համագումարից հետո, երբ Սասուն Միքայելյանն ընտրվեց վարչության նախագահ, տեղի է ունեցել վարչության անդամների ընտրությունը, որոշում է կայացվել նաև, որ ԵԿՄ-ի բոլոր բաժանմունքները՝ թե մարզերում, թե Երևանում, համարվում են լուծարված: Նոր կանոնադրության համաձայն՝ Սասուն Միքայելյանի առաջարկով նշանակվել են բաժանմունքների ժամանակավոր նոր պաշտոնակատարներ, որից հետո փուլ առ փուլ սկսվել է հիմնական ղեկավարների ընտրությունը: Ժամանակավոր պաշտոնակատարներից մի մասը նշանակվել են ղեկավարներ, մնացած մասի դեպքում էլ առաջիկայում կորոշվի՝ շարունակելու են, թե՝ ոչ: Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո նախկին ղեկավարներից որևէ մեկը չի շարունակել պաշտոնավարել»:

Աղբյուրը՝ Aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ