ԱՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության հետ` ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են Արցախում իրականացվող առկա հումանիտար խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Այնուհետև ԿԽՄԿ առաքելության ղեկավարը ներկայացրեց կազմակերպության կողմից Արցախի հանրապետությունում իրականացվող ծրագրերը:

Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին ցուցաբերած աջակցության համար և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը։

Ամենաթարմ