fbpx
Հասարակություն

Tesla-ի էլեկտրամոբիլները նախատեսված չեն ցրտի համար

Tesla-ի զայրացած սեփականատերերը կշտամբում են ընկերությանը այն բանի համար, որ իրենց թանկարժեք մեքենաները եղանակային արտակարգ պայմաններում չեն աշխատում, քանի որ արկտիկական վերջին ցրտահարությունները հանգեցրել են նրան, որ դռների բռնակները սառել են, իսկ էլեկտրամոբիլմերը չեն լիցքավորվում, գրում է NYP-ը:

«Գրազ կգամ, որ դուք սառույցի մասին չեք մտածել Tesla-ի դիզայնում»,- գրել է կանադացի օդերեւութաբան Ռեյչել Մոդեստինոն տեսահոլովակում, որտեղ Tesla-ի դռան բռնակը հրաժարվում է շարժվել: Կադրերը հրապարակվել են դեկտեմբերի 23-ին, երբ Օնտարիոյում ջերմաստիճանն իջել է մինչեւ -15 աստիճան Ցելսիուս։

Վիրջինիայից Դոմինիկ Նաթին ստիպված է եղել չեղարկել իր արձակուրդային ծրագրերը այն բանից հետո, երբ իր Tesla S-ը դադարեցրել է լիցքավորումը ցուրտ ջերմաստիճանի պայմաններում:

«Երկու ժամ է անցել, եւ շատ բան չի փոխվել»,- ասել է ռադիոհաղորդավարը Business Insider-ին գիշերային փորձարկումների մասին, երբ ջերմաստիճանը տատանվել է մինուս 29-ի սահմաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ