Ուկրաինայի իշխանությունները մտադիր են անվտանգ միջանցքով Դոնեցկի, Սումիի և Խարկովի շրջանների բնակավայրերից իրականացնել խաղաղ բնակչության տարհանում և մարդասիրական օգնության առաքում։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը՝ գրում է ТАСС-ը։
Նա նշել է նաև, որ նախատեսվում է շաբաթ անվտանգ միջանցքներով մարդասիրական օգնության առաքել Խարկովի, Խերսոնի և Լուգանսկի շրջանների բնակավայրեր։