fbpx
Աշխարհ

Նախնական արդյունքներով՝ կկայա Աբխազիայի նախագահական ընտությունների երկրորդ փուլ

Հայտնի են երեկ Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Առաջատարը գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան է: Նա հավաքել է 17․724 ձայն (26,76%): Երկրորդ տեղում Օլեգ Արշբան է` 16 612 ձայն (25.08%):

Ընդդիմադիր «Ամցահարա» կուսակցության նախագահ Ալհաս Կվիցինիան նույնպես անցել է երկրորդ փուլ։

Աբխազիայի օրենսդրության համաձայն, եթե քվեաթերթիկում ընդգրկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ընդհանուր թվի 50% գումարած մեկ ձայնը, ապա ընտրական հանձնաժողովը նշանակում է երկրորդ փուլ՝ երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուների համար:

Ըստ օրենսդրության՝ երկրորդ փուլը պետք է անցկացվի 2 շաբաթվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ