Այսուլթան Նազարբաևը, որը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռն է, դատապարտվել է 1․5 տարի պայմանական ազատազրկման՝ Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատավճռի համաձայն 30-ամյա Նազարբաևը կանցնի 1․5 տարի ժամկետով փորձաշրջան, թմրանյութերի կախվածությունից բուժում, կկատարի հասարակական աշխատանք՝ 140 ժամ տևողությամբ և տուգանք՝ ընդհանուր առմամբ 6000 ֆունտ արժեքով:
Նազարբաևը մեղադրվում է, որ գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին՝ հարվածել և կծել նրանցից մեկի ձեռքը: