NBA-ն բանակցում է Walt Disney Company-ի հետ

NBA-ի ներկայացուցիչ Մայք Բասը հաստաարել է, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Walt Disney Company-ի հետ ՝ կանոնավոր առաջնությունը հուլիսին այնտեղ վերսկսելու համար։

«NBA-ն, խաղացողների միության հետ միասին, բանակցում է Walt Disney ընկերության հետ հուլիսին վերսկսելու 2019/20 մրցաշրջանը Օռլանդոյի Disney ESPN Wide World մարզահամալիրում ՝ որպես խաղերի, մարզումների և տեղավորման միասնական հարթակ»,-նշել է Բասը:

Հայտնենք, որ այս մարզական համալիրը ներառում է երեք դահլիճ, իսկ հանդիպումները կկայանան առանց հանդիսականի:

Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից:

 

 

 

 

Ամենաթարմ