Արդեն հայտնի է NBA-ի 19/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Կազմը բաղկացած է երեք թիմերից;
Առաջին՝ հիմնական թիմում ընդգրկված են՝ Լեբրոն Ջեյմս («Լեյքերս»), Յանիս Ադետոկումբոն («Միլուոկի»), Լուկա Դոնչիչը («Դալլաս»), Էնթոնի Դեյվիս («Լեյքերս») և Ջեյմս Հարդեն («Հյուսթոն»):
Երկրորդ թիմը կազմված է հետևյալ բասկետբոլիստներից՝ Դեմիան Լիլարդ (Պորտլենդ), Կավի Լեոնարդ (Քլիփերս), Նիկոլա Յոկիչը (Դենվեր), Քրիս Փոլ (Օկլահոմա) և Պասկալ Սիակամ (Տորոնտո):
Երրորդ թիմում ընդգրկված են Բեն Սիմոնսը (Ֆիլադելֆիա), Ջեյսոն Տատումը (Բոստոն), Ջիմի Բաթլերը (Մայամի), Ռուդի Գոբերը (Յուտա) և Ռասել Ուեսթբրուկը (Հյուսթոն):