ESPN հեռուստաընկերության լրագրող Ադրիան Վոյնարարովսկին Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը հայտնում է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ակումբներին թույլ կտա մայիսի 1-ից բացել մարզաբազաները խաղացողների համար:
Մարտի 12-ին NBA-ն հայտարարել էր, որ մրցաշրջանը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Որոշումը կայացվել է, քանի որ Յուտա Ջազի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։
«Թիմերին թույլատրվելու է մարզաբազաները բացել անհատական աշխատանքի համար, բայց խմբային մարզումները դեռևս արգելված կլինեն», – նշել է լրագրողը գրառման մեջ։
Մինչ դա ESPN-ն հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, որ NBA-ի ղեկավարությունը և խաղացողների միությունը պայմանավորվել են բասկետբոլիստների աշխատավարձերը կրճատել 25% -ով`կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով:
Նշվում է․ որ ապրիլ ամսվա համար վճարումները կկատարվեն ամբողջությամբ, իսկ մայիսի 15-ից կկրճատվեն մեկ քառորդով:
Beginning on May 1, the NBA is allowing teams to open their practice facilities to players in cities and states where local governments have eased stay-at-home orders, sources tell ESPN.
— Adrian Wojnarowski (@wojespn) April 25, 2020