Նենց են անում, որ ՀՀԿ–ին երանի տանք. բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

Ամենադիտվածներ

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի խնդրից: Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել և չենք կարողացել ոռոգել իրենց հողատարածքները:

Հուլիսի 16-ին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում են ոռոգման ջրի խնդրից, պահանջում են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման համար ջուրը;

Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել, և չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները: Քաղցրաշենցիները նաև պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ գնա իրենց համայնք և տեղում ծանոթանա խնդրին։

Գյուղացիների խոսքով՝ համայնքի բնակիչները ոռոգման պատճառով թշնամացել են. «Ամբողջ գյուղը թշնամի է դարձել, 200 հոգի կռիվ են անում ջրի համար, մարդիկ չեն կարողանում ապրեն։ Չեն եկել կառավարությանն ասել փող տուր, նպաստ տուր, ընդամենն ասում ենք առ փողը, ջուր տվեք, ապրենք։ Նենց են անում որ ՀՀԿ–ին երանի տանք, մենք Նիկոլի դեմ ոչինչ չունենք, իր դրած մարդիկ ինադու են անում, որ էս մարդուն վարկաբեկեն, էսօր ամբողջ գյուղը չոքել ա, ասում է վարկի տոկոսն եմ իջացնում, ինչ վարկ, հեղափոխություն արեցինք, որ այսպես լինի»։

Ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ, իջի», «Քայլ արա, ջուր տուր»։

Ամենաթարմ