Նեպալի Դանգ շրջանում ավտոբուսը ձորն է ընկել, մահացածների թիվը հասել է 23 մարդու, գրում է Kathmandu Post թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի և 12 վիրավորի մասին։
Հաղորդվում է, որ տուժել է 14 մարդ։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ 37 մարդ է եղել, նրանցից 34-ը՝ ուսանող, 2-ը՝ ուսուցիչ և վարորդը։
Himalayan Times պարբերականն էլ հայտնում է, որ ավտոբուսը 400 մետր բարձրությունից ընկել էր ձորը, մահացել են ուսանողներ և ուսուցիչներ, որոնք գնում էին բուսաբանական այգի էքսկուրսիայի։