fbpx
Տնտեսություն

Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ

Ախուրյան համայնքի բնակավայրերում շարունակվում է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով սուբսիդավորված պարարտանյութերի բաշխման գործընթացը:
Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ, արդեն բաշխվել է 1400 տոննան:

Հիշեցնենք, որ կառավարությունը պարարտանյութի սուբսիդավորման որոշումն ընդունել էր գնաճի պայմաններում հողօգտագործողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար:
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ է տրամադրվում առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելին, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ