fbpx
ՏՏ

Ներկայացվել է նոր ՏՏ-համալիրի նախագիծը

«Դալան թեքնոլոջիս» խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը:

Արմեն Տեր-Տաճատյանն ասել է, որ Հայաստանում գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային ժամանակաշրջանի շենքերում եւ բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանը ողջունել են միանական լուծումներ ենթադրող ծրագրի գաղափարը, առաջարկող կողմի հետ միասին քննարկել որոշ խնդիրներ:

Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի եւ կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:

Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:

Աղբյուր՝ itel.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ