«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ասել է, թե ինչ է ուզում ասել յուրաքանչյուր մադրիդցի երկրպագուին, որը դժգոհ է իր խաղից, թեև ակումբը մեծ գումար է վճարել նրա համար։
«Ներողություն եմ խդնրում։ Ես շատ եմ ցավում։ Փորձում եմ, բայց… ես ևս մեկ տարի ունեմ, և պետք է ապացուցեմ հակառակը, բայց դա հեշտ չէ։ Ես չեմ խաղում, բայց ուզում եմ խաղալ…
Շատ եմ ցավում, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,- Ազարի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից և թիմի կազմում անցկացրել է 72 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։